American Corner Kapan

Ծառայություններ

Ծառայություններ | Օգտվելու Կարգը

Կապանի ամերիկյան անկյան Ինտերնետից օգտվելու կանոններ

Կապանի ամերիկյան անկյունը /ԿԱԱ/ ապահովում է ազատ և անվճար մուտք դեպի տեղատվական, կրթական, ճանաչողական և մշակութային ռեսուրսներ իր օգտվողների համար` անկախ նրանց տարիքից և հասարակական դիրքից: Ամերիկյան անկյան աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցերին, և եթե անհրաժեշտ է, կօգնեն Ձեզ նավարկելու ինտերնետում:

Ժամանակի սահմանափակումը
Համակարգիչները մատչելի են «Ով առաջինը կներկայանա, նրան էլ առաջինը կսպասարկեն» սկզբունքով: Եթե սպասողներ կան, համակարգչից օգտվելը սահմանափակվում է մեկ ժամ տևողությամբ: Համակարգչից օտվելու համար կարելի է նախապես գրանցվել 2-21-51 հեռախոսահամարով: Բոլոր օգտվողների համար համակարգիչների մատչելիությունն առավելագույնս ապահովելու նկատառումով ինտերնետից թույլատրվում է օգտվել օրական ոչ ավել քան 2 ժամ` անկախ թե քանի համակարգիչ է տվյալ պահին զբաղեցված:

Էլեկտրոնային փոստ
ԿԱԱ էլեկտրոնային փոստի անհատական հասցեներ չի տրամադրում: Ձեր նամակագրության համար Դուք կարող եք գործածել էլեկտրոնային փոստի ցանկացած առցանց հասցե:

Տվյալների ներլցնումը
Դուք կարող եք օգտագործել ճկուն սկավառակներ և ֆլաշ փոխակերպիչներ: Ինտերնետից ստացված ֆայլերը կարելի է ներլցնել կամ առաքել էլեկտրոնային փոսով:

Դուք չեք կարող.

  • Օգտագործել ԿԱԱ համակարգիչները գրադարանային կամ այլ համակարգչային ցանցեր կամ համակարգեր չարտոնված մուտքի համար,
  • փորձ անել վնասելու համակարգչային սարքավորումները կամ ծրագրային ապահովումը,
  • փորձ անել խափանելու համակարգչային ցանցի աշխատունակությունը,
  • համակարգիչները գործածել ապօրինի և քրեական նպատակով,
  • օգտվել ինտերնետային խաղերից և զրուցատեղերից,
  • օգտվել համակարգչից միաժամանակ երկուսից ավելի հոգով,
  • այցելել ԿԱԱ նպատակին անհարիր բովանդակությամբ վեբ կայքեր:

Պատժամիջոցներ
Ինտերնետի կայաններից օգտվելու սույն կանոնների խախտման պատճառով ԿԱԱ օգտվողը կարող է զրկվել այդ իրավունքից մինչև մեկ ամիս ժամանակով: Կանոնների խախտում նկատելիս ԿԱԱ իրավունք է վերապահում ցանկացած պահի ընդհատել ինտերնետից օգտվելը: ԿԱԱ օգտվելու կանոնների հաճախակի խախտումը կարող է հանգեցնել օգտվողի իրավունքի մշտական դադարեցման:

Շնորհակալություն Կապանի ամերիկյան անկյան համակարգիչներից օգտվելու կանոնները հարգելու համար:

24.02.2012 3:00pmԿապանի ամերիկյան անկյունում դիտեցին ՛՛ Շոպոհոլիկի խոտովանությունները՛՛ ֆիլմը
Փետրվարի 14-ին, Կապանի ամերիկյան անկյունում դիտեցին ՛՛ Շոպոհոլիկի խոստովանությունները՛՛ ֆիլմը:
13.02.2012 3:00pm Կապանի ամերիկյան անկյունում ՛՛Սևամորթների պատմության ամսվա մասին՛՛ պրեզենտացիա
Փետրվարի 13-ին , 2012 թ. տեղի ունեցավ «սևամորթների պատմության ամսվա» մասին պրեզենտացիա Կապանի ամերիկյան անկյունում:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն:
21.11.2011 3:00pmԿապանցի դպրոցականները պաստառներ են պատրաստում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի 2011թ. մրցույթին մասնակցելու համար
2011թ-ի նոյեմբերի 21-ին Կապանի ամերիկյան անկյունում կազմակերպվեց ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին պաստառների մրցույթ, որի նպատակն է ՁԻԱՀ-ի մասին որպես համաշխարհային պրոբլեմ տեղեկացնելը:
more...