American Corner Kapan

Ծառայություններ

Ծառայություններ | Օգտվելու Կարգը

Ամերիկյան անկյունները Հայաստանում մատուցում են հանրային ծառայություններ և տեղեկատվություն Միացյալ Նահանգների վերաբերյալ: Կապանի ամերիկյան անկյունը հյուրընկալում է ամերիկյան խոսնակների դասախոսություններ, աշխատաժողովներ և սեմինարներ: Այստեղ կազմակերպվում են նաև սեփական նախաձեռնությամբ կազմակերպվող ամերիկյան ֆիլմերի դիտումներ և անգլերենի դասեր:

Կապանի ամերիկյան անկյան գործունեության հիմնական ուղղություններն են`
  • գրադարանային ծառայությունների մատուցում,
  • Միացյալ Նահանգների մասին թարմ և արժանահավատ տեղեկատվության աղբյուրների օգտագործման ապահովում,
  • դասախոսությունների, բանավեճերի և պաստառների ցուցադրության կազմակերպում,
  • Միացյալ Նահանգներում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների կրթական խորհրդատվության մատուցում:

16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն:
21.11.2011 3:00pmԿապանցի դպրոցականները պաստառներ են պատրաստում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի 2011թ. մրցույթին մասնակցելու համար
2011թ-ի նոյեմբերի 21-ին Կապանի ամերիկյան անկյունում կազմակերպվեց ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին պաստառների մրցույթ, որի նպատակն է ՁԻԱՀ-ի մասին որպես համաշխարհային պրոբլեմ տեղեկացնելը:
21.11.2011 3:00pmՆշանավոր ամերիկահայեր
XX դարում շատ հայեր ստիպված էին լքել իրենց հայրենիքը, որպեսզի կարողանան գոյատևել Հայաստանի պատմության համար այդ դժվարին տարիներին: Հայաստանից ԱՄՆ արտագաղթած հայության մեծ մասը կարողացավ արագորեն ներգրավվել նոր հասարակությանը, ստանալ կրթություն և իր սեփական ներդրումն ունենալ ԱՄՆ զարգացման գործընթացում:
31.10.2011 4:00pmՀելոուինի տոնակատարություն Կապանի ամերիկյան անկյունում
2011թ. հոկտեմբերի 31-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ Հելոուինի տոնակատարություն:
more...