Միջոցառումներ
Գլխարկով կատուն
3:00pm 16.12.2011
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: Աճանան դպրոցի (գյուղի դպրոց) տարրական և միջին դասարանների աշակերտները եկել էին դիտելու սքանչելի մուլտֆիլմը ու այն անմոռանալի կերպարներին, որոնց ստեղծել է Dr. Seuss-ը, ինչպես նաև լսելու սեուսյան անդիմադրելի երգերը:
Չորս միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնց մենք կարող եք նաև անվանել ընթերցողներ, սկզբում ներկայացրին գիրքը՝ կարդալով այն դերերով, և հետո աշակերտները դիտեցին երևակայության հավիտենական թռիչքները՝ ստեղծված Dr. Seuss կողմից, որը սերունդներով կախարդել է երեխաներին և նրանց ծնողներին:
"Գլխարկով կատուն՛՛ մի պատմություն է երկու երիտասարդների մասին, որոնք ձանձրանում են տանը, բայց երբ չարաճճի գլխարկով կատուն գալիս է, նրանց մոտ սկսվում է մի աննկարագրելի աշխուժություն:
Բոլոր աշակերտները, իրոք, վայելեցին ընթերցանության ժամը: Ենթադրվում է, որ սա կլինի Dr. Seuss-ի պատմվածքների ընթերցանության սկիզբը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |


