American Corner Kapan

Միջոցառումներ

Նշանավոր ամերիկահայեր

3:00pm 21.11.2011

XX դարում շատ հայեր ստիպված էին լքել իրենց հայրենիքը, որպեսզի կարողանան գոյատևել Հայաստանի պատմության համար այդ դժվարին տարիներին: Հայաստանից ԱՄՆ արտագաղթած հայության մեծ մասը կարողացավ արագորեն ներգրավվել նոր հասարակությանը, ստանալ կրթություն և իր սեփական ներդրումն ունենալ ԱՄՆ զարգացման գործընթացում:

Արտագաղթած հայերից շատերը իրենց հայրենիքից հեռու դարձել են հայտնի գրողներ, կոմպոզիտորներ, երգիչներ, արվեստի և գիտության հայտնի գործիչներ: Եվ մենք իսկապես պատճառ ունենք իմանալու նրանց և հպարտանալու նրանցով, նրանց գործնեությամբ: Ահա թե ինչու հայկական ավագ դպրոցներում աշակերտները անցնում են այս հանրահայտ հայերի մասին: Եվ այս էր պատճառներից մեկը, որ Կապանի ամերիկյան անկյունում կազմակերպվեց շնորհանդեսների մրցույթ «Հայերը Ամերիկայում» վերնագրով:

Նոյեմբերի 25-ին, ժամը երեքին, Կապանի դպրոցների ինը աշակերտներ, մեր երիտասարդ ընթերցողները, եկել էին Կապանի ամերիկյան անկյուն ներկայացնելու իրենց պաստառներն ու աշխատանքները Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու, Սերժ Թանկյանի, Քիմ Քարդաշյանի, Շերի (Շերելին Սարկիսյան) և Քըրք Քըրքորյանի մասին: Մեր ընթերցողները ներկայացրին նրանց կյանքն ու ժառանգությունը, որը արժեքավոր է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: