Միջոցառումներ
Կապանցի դպրոցականները պաստառներ են պատրաստում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի 2011թ. մրցույթին մասնակցելու համար
3:00pm 21.11.2011
2011թ-ի նոյեմբերի 21-ին Կապանի ամերիկյան անկյունում կազմակերպվեց ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին պաստառների մրցույթ, որի նպատակն է ՁԻԱՀ-ի մասին որպես համաշխարհային պրոբլեմ տեղեկացնելը:
Ծրագրի համակարգողներն են Կապանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները: Դպրոցականների պաստառում պետք է պատկերվի, թե ինչպես է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ը ներգործում մարդկության վրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում:
Մրցույթի մասնակիցներն էին Կապանի դպրոցների 9-11-րդ դասարանի աշակերտները: Նրանք իմացան, թե որքան կարևոր է տեղյակ լինել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին: Աշակերտները տեղեկացան, թե ինչ ճանապարհով է տարածվում այս վարակը, ինչպես նաև` հիվանդության մասին: Նրանք իմացան, որ ԱՄՆ-ում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ շարունակում են ապրել և աշխատել ինչպես առողջ մարդիկ և շրջապատի մարդկանցից նույն վերաբերմունքն են ստանում, ինչ որ վարակվելուց առաջ: Վարակակիրներն ընդհանրապես իրենց թերի չեն զգում:
Թեմայի շուրջ փոքր զրույցից հետո աշակերտները սկսեցին նկարել իրենց պաստառները: Նրանք չավարտեցին պաստառները և որոշեցին, որ աշխատանքը կավարտեն տանը: Այնուհետև ծրագրի մասնակիցները իրենց աշխատանքները կբերեն Կապանի ամերիկյան անկյուն, որոնք Խաղաղության կորպուսի կամավորները Երևանում Կարմիր խաչի օգնությամբ կներկայացնեն մրցույթի կազմակերպիչների գնահատականին:
Աշակերտները տեսան և գնահատեցին նաև 2010թ լավագույն պաստառները, որոնք կխթանեն նրանց երևակայությունը և կապանցի աշակերտները ավելի խոսուն պաստառներով կներկայանան այս տարվա մրցույթին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |

