American Corner Kapan

Միջոցառումներ

Հելոուինի տոնակատարություն Կապանի ամերիկյան անկյունում

4:00pm 31.10.2011

2011թ. հոկտեմբերի 31-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ Հելոուինի տոնակատարություն: Այս ամերիկյան տոնը հայ աշակերտներին ներկայացրին Կապանի Խաղաղության Կորպուսի կամավորները: Կապանի դպրոցների տասը աշակերտներ եկել էին նոր բաներ սովորելու այս շատ հանրաճանաչ ամերիկյան տոնի մասին:

Նախ այս ոլորտում արդեն փորձառու Խաղաղության Կորպուսի կամավորը փորագրեց դդումը, ապա երեխաները ներկեցին միմյանց դեմքերը, որ ավելի նման լինեն կենդանիների, հրեշների և կախարդների: Այնուհետև դպրոցականները հետևեցին կամավորականների ներկայացմանը Հելոուինի պատմության, նրա ծագման, նշանակության, ձևափոխության և կամավորների սեփական փորձի մասին:
Վերջապես երեխաները արտասանեցին բանաստեղծություններ Հելոուինի վերաբերյալ: Սա մի նոր և հետաքրքիր փորձ էր նրանց համար:

Բայց ամենաշատը նրանք հավանեցին այս տոնի «հյուրասիրությու՞ն թե՞ կատակ» սովորությունը: Եվ սա բնական է, քանի որ աշխարհի բոլոր երեխաները սիրում են քաղցրավենիք և, հավանաբար, սա ամենալավ տոնն է շատ կոնֆետ ուտելու համար. Նոր տարուց և Սուրբ ծննդից հետո, իհարկե…

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: