Միջոցառումներ
ԱՄՆ Կոնգրեսը
4:00pm 25.09.2009
2009-ի սեպտեմբերի 25-ին Կապանի ամերիկյան անկյունը դասախոսություն էր կազմակերպել «ԱՄՆ Կոնգրեսը» թեմայով, որը վարեց ԱՄՆ դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի աշխատակից Նեյջլ Դեկոստերը: Նա խոսեց ԱՄՆ Կոնգրեսի և նրա կառուցվածքի մասին, թե երբ է կառուցվել Կոնգրեսի շենքը, քանի պալատ ունի օրենսդիր մարմինը, որոնք են Կոնգրեսի լիազորությունները, ի տարբերություն Հայաստանի քանի կուսակցություն կա Ամերիկայում, ինչպես նաև պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Դասախոսությանը ներկա էին անգլերեն լեզվի ուսուցիչներ, ուսանողներ և անկյան մշտական ընթերցողներ: Սա «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» խորագրով Կապանի ամերիկյան անկյունում կազմակերպվող 8-րդ անգլերեն դասախոսությունն էր: Մասնակիցները շատ բան սովորեցին ԱՄՆ դաշնային օրենսդիր մարմինների գործունեության վերաբերյալ:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |

