American Corner Kapan

Միջոցառումներ

Կյանքը ԱՄՆ-ում

3:00pm 20.08.2008

Հարգելի բարեկամներ,

2008 թ-ի օգոստոսի 20-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ "Հայերը ամերիկյան անկյունում" շարքի անդրանիկ դասախոսությունը: “Կյանքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում” թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՖԼԵՔՍ ծրագրի 2008-ի շրջանավարտ Միլենա Ադամյանը: Միլենան ներկայացրեց իր առօրյա գործունեությունը ամերիկյան դպրոցում, պատմեց ամերիկյան ապրելակերպի և Ամերիկայի տեսարժան վայրերի մասին: Նա նաև խոսեց ՖԼԵՔՍ 2009-ի մրցույթի մասին, որը տեղի կունենա մոտ ժամանակներս: Դասախոսության մի մասը նա մատուցեց անգլերեն լեզվով, քանի որ միջոցառմանը ներկա էին Խաղաղության Կորպուսի կամավորներ, որոնք նոր են եկել Հայաստան: Միլենան դասախոսությունը ներկայացրեց մեծ ոգևորությամբ: Նրա ուսումնառության պատմությունը շատ հետաքրքիր էր բոլոր մասնակիցների համար:

Լուսանկարներ

Կյանքը ԱՄՆ-ում

Կյանքը ԱՄՆ-ում

Կյանքը ԱՄՆ-ում

Կյանքը ԱՄՆ-ում

ՖԼԵՔՍ 2008 ծրագրի շրջանավարտ Միլենա Ադամյանը

ՖԼԵՔՍ 2008 ծրագրի շրջանավարտ Միլենա Ադամյանը

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: