American Corner Kapan

Մեր Մասին

Առաքելություն | Ինչպես մեզ դիմել | Աշխատակազմ

Կապանի ամերիկյան անկյունը գործում է 2007-ի հուլիսի 6-ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Սյունիքի մարզային գրադարանի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի Կապանի ամերիկյան անկյունը կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ներկայումս աշխարհում գործող ավելի քան 415 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է:
Կապանի ամերիկյան անկյունը օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ: Կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար Ինտերնետը հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայությունն է:

Մեր էլեկտրոնային հաղորդագրություններին բաժանորդագրվելու համար սեղմեք այստեղ:


Պատկերասրահ

"Մայրենի Լեզու, Մայրենի Բարբառ" միջոցառումը Սյունիքի Մարզային Գրադարանում

"Մայրենի Լեզու, Մայրենի Բարբառ" միջոցառումը Սյունիքի Մարզային Գրադարանում